Տոտտիին առաջարկում են վերսկսել կարիերան` հանուն Ավստրալիայի Գավաթի մեկ խաղի


12:30 , 17 սեպտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

«Ռոմայի» նախկին ավագ, իսկ ներկայումս ակումբի տնօրեն Ֆրանչեսկո Տոտտին կարիերան ժամանակավորապես վերսկսելու առաջարկ է ստացել, հայտնում է «Goal.com»-ը:

Իտալիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն հռչակված Տոտտին իր կազմում է ցանկանում տեսնել Սիդնեյի «ԱՊԻԱ» կիսապրոֆեսիոնալ ակումբը, որն առաջարկում է նրան մասնակցել «Ադելայդա Յունայթեդի» հետ` Ավստրալիայի Գավաթի քառորդ եզրափակչի խաղին, որը կկայանա սեպտեմբերի 26-ին:

Իր պարտականությունների կատարման շրջանակում Տոտտին այդ ժամանակահատվածում կլինի Ավստրալիայում` որպես «Ռոմայի» ներկայացուցիչ:

Տոտտին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2017 թվականին: Մինչ այդ նա 25 տարի շարունակ պաշտպանել է «Ռոմայի» գույները, որի կազմում 1 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ էլ` երկրի գավաթակիր: