Armsport.am-ը գրում է.
Պաշտպան Էրիկ Բային ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:
Ինչպես հայտնում է «Mirror»-ը, 24-ամյա ֆուտբոլիստը գոհ չէ թիմում իր ներկայիս վիճակից և մշտական խաղային պրակտիկայի բացակայությունից:
Բային անհանգստացած է այս իրավիճակով և պատրաստ է հունվարին հեռանալ մանկունիացիներից, եթե մինչ այդ չսկսի կանոնավոր կերպով խաղաժամանակ ստանալ ՄՅՈւ-ում:
Աղբյուրը նշում է, որ «Տոտենհեմն» ու «Արսենալը» կարող են փորձել ձեռք բերել իվուարցի ֆուտբոլիստին:
Բային, հիշեցնենք, 2016 թվականի ամռանն է «Վիլյառեալից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» 38 մլն եվրոյի դիմաց: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը 4 հանդիպման է մասնակցել, որոնցից երկուսում փոխարինման է մտել: