Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 15-ին Նախիջևանից գնդակոծել են Արենի գյուղի շրջանը, բայց գնդակները գյուղ չեն հասել. Արծրուն Հովհաննիսյան


09:00 , 17 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանի ուղղությունից սեպտեմբերի 15-ի երեկոյան հրաձգային զենքերով գնդակոծել են Արենի գյուղի շրջանը: Հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրակել են հրաձգային զենքից, բայց ի տարբերություն Տավուշի՝ այնտեղ գնդակները մինչև գյուղ չեն հասնում: Մեկ օր առաջ նույնպիսի գործողությունների էին դիմել Տավուշում: Ուղղակի, ի տարբերություն Տավուշի՝ գնդակները մինչև Արենի չեն հասել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը վերջին 5 օրերին ակտիվ կրակում է Տավուշի Բաղանիս, Կոթի գյուղերի ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ