Եմենում ռադիոկայանի գնդակոծման հետևանքով 4 մարդ է զոհվել


03:00 , 17 սեպտեմբեր, 2018
operativ.am-ը գրում է

Եմենում առնվազն 4 մարդ է զոհվել երկրի ռադիոկայաններից մեկի ուղղությամբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հասցրած հարվածի հետեւանքով, հայտնում է AP –ն։

Կոալիցիան, որ կռվում է Եմենում շիա ապստամբերի դեմ, հարվածն ուղղել է Խոդեյդա քաղաքի ռադիոկայանի ուղղությամբ։

Հուսիների կառավարությունում տեղեկատվության նախարարը հայտնել է, որ սպանվածների թվում երեք թիկնապահ եւ ռադիոկայանի մեկ աշխատակից կա։

Կոալիցիայի մղած պատերազմը ապստամբների դեմ գրեթե ամբողջությամբ ավերել է Եմենը։ Փորձագետներն իրավիճակը Եմենում գնահատում են որպես ամենալուրջ հումնաիտար ճգնաժամն աշխարհում։