Արագածոտնում ուսուցիչը ծեծի է ենթարկել 2 աշակերտի. գործը դատարանում է


01:00 , 17 սեպտեմբեր, 2018
operativ.am-ը գրում է
Արագածոտնի մարզի Նորաշեն համայնքի դպրոցի ուսուցչուհի Նորա Դավթյանը մեղադրվում է երկու աշակերտի ծեծելու մեջ: 

Այս մասին տեղակնում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից:

Նորա Դավթյանին 04.05.2018թ. Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդել է 8-րդ դասարանում: Աշակերտներից Շալիկո Սուքիասյանին իր տված հարցից և նրա պատասխանից հետո աշակերտները սկսել են ծիծաղել, ինչից զայրանալով՝ Դավթյանը շուրջ 5-10 րոպե տևողությամբ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նույն դասարանի աշակերտներ, անչափահասներ Էմին Պիրոյանին և Շիրակ Թորոսյանին:Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 118-րդ հոդվածի հատկանիշներով: