iPhone-ի մասին ամենահավանական շշուկները


16:30 , 16 սեպտեմբեր, 2018

Սեպտեմբերի 12-ին Apple ընկերությունը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի իր նոր սմարթֆոնը: Մինչ սմարթֆոնի պաշտոնական անոնսը համացանցում քննարկվում են սմարթֆոնի նորարարությունները: Ներկայացնում ենք ամենահավանական նորարարությունները, որ կլինեն նոր iPhone-ում:

iPhone X-ի հետնորդը

Կասկած չկա, որ սեպտեմբերի 12-ին կներկայացվի iPhone X-ի բարելավված տարբերակը: Դա չի լինի արմատապես նոր սմարթֆոն, այլ կլինի նախորդի S տարբերակը, այսինքն՝ iPhone X-ի արդիականացված տարբերակը: Նմանատիպ վերջին մոդելը եղել է iPhone 6S-ը, որը թողարկվել է 2015 թվականին: Այժմ պետք է սպասել iPhone XS-ին:

Հաշվի առնելով այս դիրքորոշումը, սմարթֆոնի արտաքին տեսքի և  ֆունկցիոնալության մեջ զգալի փոփոխություններ չեն կատարվի: Ամենայն հավանականությամբ, կավելանա RAM-ի չափը, կբարելավվի տեսախցիկը և կթարմացվի պրոցեսորը: Սա կլինի Apple A12-ի դեբյուտը:

iPhone XS Max-մեծ սմարթֆոնների սիրահարների համար

Կարող եք նաև վստահ ասել, որ 5.8 դյույմանոց էկրանով  նոր iPhone XS-ն կունենա ավելի մեծ տարբերակ: Համաձայն լուրերի, այն կստանա 6.5-դյույմանոց էկրան և կկոչվի iPhone XS Max: Apple-ը, սովորաբար,  սմարթֆոններին նման անուններ չի տալիս: Այս անունը, ամենայն հավանականությամբ, ընտրվել է, որպեսզի ընդգծվի այն, որ  iPhone XS Max-ը ընկերության թողարկած ամենամեծ սմարթֆոնն է:

Բացի չափսերից, նոր սմարթֆոնը կարող է ունենալ  ավելի հզոր մարտկոց և ավելի շատ տեսախցիկների հնարավորություն: Դիզայնով երկու սմարթֆոնը դժվար թե տարբերվեն իրարից:

Երրորդ iPhone՝ LCD էկրանով

Եթե երկու նոր սմարթֆոնների թողարկումը կասկած չի հարուցում, ապա նոր, ավելի մատչելի սմարթֆոնի ներկայացումը դեռ հարցականի տակ է: Ենթադրվում է, որ այս մոդելը կկոչվի iPhone XC: Այն կունենա ընկերության ներկայացրած սմարթֆոններին բնորոշ՝ առանց շրջանակների էկրանը, բայց չի ունենա մի շարք առանձնահատկություններ:

OLED-ի էկրանի փոխարեն՝ այս սմարթֆոնը կստանա LCD էկրան, որի տրամագիծը 6.1 դյույմ է: Սմարթֆոնի կաղապարը կլինի ոչ թե պողպատից, այլ ալյումինից: Սմարթֆոնը կունենա մեկ տեսախցիկ:

Նոր գույներ

Նոր սմարթֆոնները կարող են ունենալ նոր գույներ: Ըստ շշուկների՝ սմարթֆոնի նոր գույներն են՝ կապույտ, կարմիր, մոխրագույն, սպիտակ և նույնիսկ նարնջագույն: Եթե այս տեղեկությունը դեռևս հաստատված չէ, ապա նոր ոսկեգույն iPhone XS-ի ներկայացումը գրեթե կասկած չի հարուցում:

3D Touch-ի անհետացում

Առաջին անգամ IPhone 6S-ում հայտնված  3D Touch տեխնոլոգիան այդպես էլ չդարձավ պահանջված առանձնահատկություն: Այդ իսկ պատճառով Apple-ը, ամենայն հավանականությամբ, հրաժարվում է այս տեխնոլոգիայից:  Սեպտեմբերի 12-ին ներկայացվելիք սմարթֆոններում այս տեխնոլոգիան դժվար թե կիրառվի: Իսկ 2019 թվականից  3D Touch տեխնոլոգիան առհասարակ չի կիրառվի ընկերության կողմից:

Երկու sim քարտի հնարավորություն

Երկու քարտ ունենալու հնարավորություն կունենան iPhone XS Max-ը և XC մոդելը:  iPhone XS-ը չի ունենա նման հնարավորություն, քանի որ այն հավաքվել է օրգինալ iPhone X-ի նմանությամբ: