Շատ գործ ունենք անելու. Արտակ Զեյնալյանը և «Լույս» դաշինքի անդամները Նորք Մարաշում էին


13:30 , 16 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի Սբ. Աստվածածին եկեղեցու բակից «Լույս» դաշինքն այսօր սկսեց քարոզարշավը:

Դաշինքի ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանն իր թիմակիցների հետ Խաչվերաց տոնով պայմանավորված, մտավ եկեղեցի, այնուհետև եկեղեցու բակում «Լույս» դաշինքի ցուցակում երկրորդ համարի թեկնածուն՝ Դավիթ Խաժակյանը, տեղում հավաքված բնակիչներին ներկայացրեց Արտակ Զեյնալյանին:

«Արտակ Զեյնալյանը «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն է, վստահ եմ, որ ճանաչում եք նրան, տարբեր առիթներով հանդիպել եք, և հուսով եմ, որ այս ընթացքում կծանոթանաք նաև մեր ծրագրերին»,- ասաց նա:

Արտակ Զեյնալյանն ասաց, որ այսօր կիրականացնեն որոշակի քարոզչական  աշխատանքներ. «Շատ գործ ունենք անելու, պետք է ժողովրդին հուսադրել, միավորել, սպասելիք առաջացնել, որ շատ լավ է լինելու, դրա համար պետք է տրամադրել և այդ համոզմունքով բոլորի հետ աշխատել եղբայրաբար, բարեկամաբար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։