Ադրբեջանի հերթական երեխայի դիակով «Ալխանլու» է ցանկանում


13:00 , 16 սեպտեմբեր, 2018

Որոշ ժամանակ առաջ ադրբեջանական կողմը նույն գործողություններն էր կատարում Ալխանլու գյուղից։ Ադրբեջանական բանակը դիրքավորվել էր գյուղի տների հարևանությամբ և այդտեղից գնդակոծում էր հայկական դիրքերը և բնակավայրերը։ Ադրբեջանցի զինվորները, որպես վահան օգտագործում էին գյուղի բնակիչներին, քանի որ թաքնվում էին նրանց տների հետևում։

Հայկական կողմը մի քանի անգամ զգուշացրեց, որպեսզի գյուղերից դուրս բերվեն ռազմական տեխնիկաները, մի քանի անգամ փորձեց կասեցնել այդ գործողությունները կրակ բացելով բացառապես ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, սակայն դրանից հետո թշնամին առավել ակտիվ սկսեց ռազմական գործողություններ իրականացնել բնակավայրերից։

Այդ ամենից հետո այլ ելք չէր մնում և հայկական կողմը հաշված րոպեների ընթացքում լռեցրեց գյուղում տեղակայված ադրբեջանական հրետանու կրակները։ Թշնամու բանակի մի մասը նույնիսկ շտապեց փախնել գյուղից, այնտեղ թողնելով տեխնիկան և անպաշտպան գյուղացիներին, այդ թվում նաև կանանց և երեխաների։

Ռազմական գործողությունների արդյունքում մահացավ 2-ամյա ադրբեջանցի երեխա և նրա տատը։ Ըստ ադրբեջանական կողմի նրանք մահացել են հայկական կողմի կրակոցից։ Սակայն արդեն ժամեր անց մահացած երեխայի նկարով սկսվեց հակահայկական քարոզարշավը, արդեն պատրաստի պաստառները երեխայի նկարներով ողողեցին միջազգային մի շարք հարթակներ։ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը անձամբ այցելեց արդեն դատարկ Ալխանլու գյուղ, սակայն իրականում այդ ամբողջ ընթացքում ինքը այնտեղ էր և իր անմիջական ղեկավարությամբ էին տեղակայվել զերքերը։ Հայկական կողմը պնդում էր, որ երեխայի և նրա տատիկին սպանել են հենց ադրբեջանցիները՝ նախորոք գծած սցենարով։

Այս պահին Ադրբեջանի գործողությունները ուղղված Տավուշի մարզին դեմ վկայում են այն մասին, որ ադրբեջանական կողմին երեխայի հերթական դիակն է պետք, որպեսզի կազմակերպվի կրկին նույն քարոզը։ Մի քանի օր շարունակ ադրբեջանական գյուղերից նրանք կրակի տակ են պահում Տավուշի մարզի գյուղերը, որի արդյունքում ստանում են ավելի ուժեղ պատասխան ու որոշակի ժամանակով լռում են։