Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզված տղամարդն այրվածքների կենտրոնում մահացել է


11:30 , 16 սեպտեմբեր, 2018

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է 49-ամյա Արմենակ Պետրոսյանը, ով նշված կենտրոն էր տեղափոխվել Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց ինքնահրկիզվելու հետևանքով:

Նրան հաջորդ օրը հվանդանոց էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:

Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց 50-55 տարեկան տղամարդը ինքնահրկիզման փորձ էր արել: Բարեբախտաբար, քաղաքացիները կարողացել էին նկատել և կրակը հանգցնել սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ էր ստացել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։