Ադրբեջանական կողմի կրակոցից Կոթի գյուղի բնակիչ է վիրավորվել, նրա վիճակը լավ է


12:00 , 16 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղի բնակիչ, 1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը գյուղամիջում հրազենային վնասվածք է ստացել ադրբեջանական կողմի կրակոցից:

Նա գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վիրաբուժության բաժնի հերթափոխային բուժքույրը՝ նշելով, որ Սեփխանյանն իրեն լավ է զգում:

«Նա հրազենային վնասվածք է ստացել աջ ոտքի ծնկի հատվածում: Կրակոցը ստացել է գյուղում, ինչից հետո տեղափոխվել է բժշկական կենտրոն: Կատարվել է բժշկական միջամտություն, քաղաքացին իրեն լավ է զգում»,- ասաց բուժքույրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։