ԱՀ նախագահը և ՀՀ առաջին փոխվարչապետը քննարկել են տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ


11:00 , 16 սեպտեմբեր, 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը -ին ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին։

Քննարկվել է Արցախի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Երկուստեք կարեւորվել է հայկական երկու պետությունների միջեւ տնտեսական սերտ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը։