Ադրբեջանի զինուժը կրակել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ, հայկական կողմը լռեցրել է հակառակորդին


12:30 , 16 սեպտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ  պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաև մեծ՝ մինչև 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանական կողմի կեսգիշերին, 40 րոպե տևած գնդակոծության հետևանքով ոտքի շրջանում թեթև վիրավորվել է Կոթիի բնակիչ Սուրեն Սեփխանյանը (ծնված՝ 1957թ.): Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 14-ին գնդակոծել էր Տավուշի մարզի Չինարիգյուղը:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 14-ի առավոտից լարվածություն է եղել հենակետերում, այնուհետև 20:30-իցմեկ ժամ տևողությամբ կրակել են գյուղի ուղղությամբ:

«Կրակում էին խոշոր տրամաչափի գնդացիրներից: Երկու տուն է թեթևակի վնասվել, առանձնակի բան չկա: Սահմանին մինչև 00:30-01:00 շարունակել է լարված մնալ, որից հետոմինչ այս պահը իրավիճակը հանգիստ է»,- մանրամասնել էր Սաղոյանը: