Մոռացված իրականություն. Սին Չժուա անունով մումիայի խորհրդավոր գաղտնիքները


22:45 , 15 սեպտեմբեր, 2018

1992 թ. չինացի զինվորները մեծամասշտաբ հետազոտություններ անցկացրին Հունան շրջանում գտնվող Նավանդույ լեռներում: Բլուրներից մեկում դիպուկահարները թունել էին փորում, երբ պատահաբար հայտնաբերեցին հանելուկային կառույց:

Շուրջ 12 մ խորության վրա նրանք հանդիպեցին շրջված բուրգի տեսք ունեցող գերեզմանի: Ներսում չորս սարկոֆագ կար, որոնք նրբորեն տեղադրված էին մեկը մյուսի մեջ:

Դրանցից մեկում կնոջ մումիա հայտնաբերեցին, որը պատված էր մետաքսով: Հետաքրքիրն այն էր, որ կնոջ մարմինը բացարձակապես նման չէր ո՛չ պերուական, ո՛չ հինեգիպտական մումիաների մարմիններին: Նրան «փակել էին» արտասովոր եղանակով. մումիան պարզապես «լողում էր» 80 լ դեղնավուն հեղուկի մեջ: Սակայն այս խորհրդավոր մարմինը գտնելուց անմիջախես 5 րոպե հետո հեղուկը միանգամից գոլորշացավ բառի բուն իմաստով՝ դրանից չմնաց ոչինչ:

Մումիան բացելուց հետո հանելուկներն ավելացան. մարմինը կշռում էր 35 կգ, հոդերը պապանել էին իրենց շարժունակությունը, մկանները՝ էլաստիկությունը, անգամ մարմնի բնական գույնն էր պահպանվել:

Գիտնականներին հաջողվել է պերզել, թե ով է եղել այս կինը կյանքում՝ Սին Չժույ՝ հնագույն թայական ազգության ներկայացուցիչ: Նա մահացել է 50 տարեկան հասակում՝ մ.թ.ա. 168 թվականին: Սակայն հարց է առաջանում. ինչու՞ էր նա թաղվել յուրօրինակ եղանակով:

Նման մումիաներ առաջ երբեք չեն հայտնաբերվել: Եվս մեկ դետալ. Սին Չժույի սարկոֆագում հայտնաբերվել են տասնյակ բժշկական գրքեր: Դրանցում մանրամասնորեն նկարագրվում են սրտի փոխպատվաստման ու ուղեղի մեծացման վիրահատություններ: Պարզվում է՝ Հին Չինաստանում մարդկանց հայտնի էր ապագայի բժշկության մասին: Սակայն որտեղի՞ց:

Հնագետները նաև ևս մեկ արտասովոր բան են հայտնաբերել. 1-ը 1-ի չափսերով մետաքսի կտորի վրա քարտեզ էր պատկերված: Դրանում նշված էին Չինաստանի երեք պրովինցիաների տարածքները 1:180 000 մասշտաբով: Եվ այս քարտեզն այնպիսի տեսք ուներ, կարծես դրա պատկերներն արված էին Երկրի ուղեծրից: Մետաքսե քարտեզը անգամ համընկնում է Չինաստանի տարածքի պատկերի հետ, որն արվել է ՆԱՍԱ-ի արբանյակների կողմից: Գիտնականներին ապշեցրել է նման ճշգրտությունը. ոչ մի սխալմունք չի հայտնաբերվել:

Ինչպե՞ս կարելի է բացատրել նման խորը գիտելիքները տեղագրության ու բժշկության ոլորտներում, որոնք ունեցել են Չինաստանի հնագույն բնակիչները, և ինչու՞ այս գիտելիքները չեն պահպանվել: Ավելի քան 30 տարի է անցել, սակայն այս և վերոնշյալ մյուս հարցերի պատասխանները չեն գտնվել: