Ապացուցվել է գիշերային աշխատանքի վնասակարությունը առողջության համար


21:45 , 15 սեպտեմբեր, 2018

Մոնրեալի համալսարանի գիտնականները պարզել են, որ գիշերն աշխատող կանանց մոտ մեծանում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Այս մասին հաղորդվում է MedicalXpress–ում։

Հետազոտությանը ավելի քան 13 հազար կին է մասնակցել Ավստրալիայից, Կանադայից, Ֆրասիայից, Գերմանիայից և Իսպանիայից։

Փորձի մասնակիցների միջին տարիքը 55-59 է եղել։ Նրանցից 6,1 հազարի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել։ Նրանք նաև հարցման են ենթարկվել։ Պարզվել է, որ այն կանանց մոտ, որոնք կես գիշերից հետո աշխատում են ևս երեք ժամ, հիվանդության ռիսկը մեծանում է 12 տոկոսով։ Շաբաթվա ընթացքում երեք և ավելի անգամ 10-ժամյա գիշերային հերթապահությունը այդ ցուցանիշը հասցնում է 80 տոկոսի։

Ընդ որում, ցուցանիշը կարգավորվում է գիշերային հերթափոխով աշխատանքից դուրս գալուց միայն երկու տարի անց։

Հետազոտողները դա բացատրում են կենսառիթմերի խախտումով և մելատոնինի հորմոնի արտազատմանը խոչընդոտումով, որը հակաուռուցքային ազդեցություն ունի։