Ամստերդամում առաջարկում են հրաժարվել ավտոմեքենաներից


20:19 , 15 սեպտեմբեր, 2018

Ամստերդամի իշխանությունները, փորձի շրջանակում, բնակիչներին առաջարկում են 2 ամսով հրաժարվել ավտոմեքենաներից և հասարակական տրանսպորտից օգտվել։ Այս մասին ասվում է Amsterdam Smart City ինովացիոն հարթակում։

Հաղորդման համաձայն՝ քաղաքի իշխանությունները փորձ են իրականացնում, որը թույլ կտա փողոցներն ազատել բազմաթիվ ավտոմեքենաներից։ Նշվում է, որ լրացուցիչ ճանապարհների և ավտոկայանատեղիների կառուցումը արդեն բավական չեն Ամստերդամը բեռնաթափելու համար։

Փոխարենը քաղաքացիներին առաջարկում են անվճար օգտվել հասարակական տրանսպորտից։ Քաղաքի իշխանությունները նաև կփոխհատուցեն  քաղաքապետարանի ավտոտնակում վարձակալության արժեքը։