Գիտնականները սեքսի վրա ալկոհոլի ազդեցության մասին սենսացիոն հայտարարություն են արել


17:38 , 15 սեպտեմբեր, 2018

Գիտնականները հայտարարել են, որ սթափ տղամարդիկ զգալիորեն ավելի արագ են գրգռման հասնում, քան նրանք, որոնք ալկոհոլի ազդեցության տակ են լինում։

Որոշ տղամարդիկ ալկոհոլ օգտագործելուց հետո ընդհանրապես ի վիճակի չեն լինում էրեկցիայի։ Փորձագետները նաև պարզել են, որ ալկոհոլի երկարատև օգտագործումը բերում է քրոնիկ անկարողության։

«Մեծ մասամբ տղամարդը կորցնում է էրեկցիան մի շարք հոգեբանական և ֆիզիոլոգիական պատճառներով։ Դրանցից ամենատարածվածները դեղերի սխալ օգտագործումն ու ալկոհոլի չարաշահումն են։ Ալկոհոլային խմիչքները դեպրեսանտներ են, որոնք դանդաղեցնում են ռեակցիան և ազդում են նյարդերի ակտիվության վրա, ինչը ուղիղ կերպով ազդում է անկողնում տղամարդու ցուցանիշների վրա»,– ասում է բժիշկ Սեթ Ռենքինը՝ Մեծ Բրիտանիայից։