Օդի ջերմաստիճանը 16-19-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով


15:20 , 15 սեպտեմբեր, 2018

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 15-ի երեկոյան ժամերին Շիրակում, Լոռիում, Տավուշում, 16-17-ը հյուսիսային շրջաններում, 18-19-ը շրջանների զգալի մասում, 20-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-19-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 15-17-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-ին` առանց տեղումների եղանակ: