Ռոնալդուն Յուվենտուսի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Կրոսին


14:20 , 15 սեպտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է թուրինյան թիմում տեսնել «Ռեալում» իր նախկին թիմակից Տոնի Կրոսին, հայտնում է «Goal.com»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացի հարձակվողը դիմել է «Յուվենտուսի» ղեկավարությանն ու խնդրել ձեռք բերել գերմանացի կիսապաշտպանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ռոնալդուն վստահ է, որ Կրոսը կօգնի թուրինցիներին գլխավոր նպատակին` Չեմպիոնների լիգայում հաղթանակի հասնելու հարցում:

Հիշեցնենք` Ռոնալդուն և Կրոսը 4 տարի խաղացել են «Ռեալում»:

Պորտուգալացին ամռանն է «Ռեալից» տեղափոխվել «Յուվենտուս»: Մադրիդյան ակումբում անցկացրած 9 մրցաշրջանի ընթացքում Ռոնալդուն մասնակցցել է 438 հանդիպման, խփել է 450 գոլ և դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

Մադրիդյան թիմի կազմում Ռոնալդուն 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Իտալիայի առաջնությունում պորտուգալացի ֆուտբոլիստը 3 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: