Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն ՀՀ-ում գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան


13:20 , 15 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությունները ցույց են տալիս նրա քաղաքական ընկալումներին ու ըմբռնումների մակարդակը։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերը Քոչարյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է իր հետ «գլուխ դնել»։

«Սա իրենց թաղի, քուչի կռիվ չէ, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ դե, դու կփոշմանես հլը, կտենաս՝ ինչ կլինի»,- շարունակեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ի դեմս Ռոբերտ Քոչարյանի վտանգ տեսնում է, վարչապետ Փաշինյանը պատասխանեց, թե ինքն արդեն մի քանի անգամ ասել է և հիմա էլ կվերահաստատի, որ վտանգ չի տեսնում։
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ