11:00 , 15 սեպտեմբեր, 2018«168 ժամը» զրուցել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի հետ: Ներկայացնում ենք հատված:
- Նախորդ շաբաթ Մոսկվայում կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ հայաստանյան հետհեղափոխական փուլի զարգացումների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ակնհայտ վրդովմունքի և մտահոգությունների ֆոնին: ՀՀ վարչապետը հանդիպումից հետո տված իր հարցազրույցում ակնարկեց, որ դա երկկողմ հարաբերություններում ադապտացիոն փուլի հետևանք էր, որն արդեն անցյալում է, ավելին՝ այդ հարաբերությունները ներկայումս փայլուն են: Ինչպե՞ս եք գնահատում հանդիպման արդյունքները:
-Ես տեղյակ չեմ, թե փակ դռների հետևում ՌԴ նախագահն ինչ հարցեր է քննարկել ՀՀ վարչապետի հետ, ռուսական կողմից, ըստ էության, գնահատականներ ևս չեն հնչել, տեղեկատվություն չի հաջողվել ստանալ, քանի որ անմիջապես այդ հանդիպումից հետո ՌԴ նախագահն իր օգնականների հետ մեկնել է Հեռավոր Արևելք:
-Ի դեպ, ի՞նչ կասեք այդ ձայնագրության փաստի և բովանդակության վերաբերյալ:
-Առավել ուշագրավ էին, բնականաբար, այն կարգադրությունները, որոնք տվեց Փաշինյանը: ՀՀ նոր իշխանությունները սիրում են «հեղափոխություն» բառը, որի վերաբերյալ ՌԴ-ում հատուկ կարծիք կա, քանի որ նման զարգացումները Ռուսաստանում մշտապես բացասական հետևանքների են հանգեցրել մեր ազգի համար՝ Ռուսական կայսրությունն ու ԽՍՀՄ-ն են տապալվել հեղափոխությունների հետևանքով: Հայաստանից լսում ենք հռետորաբանություն, որ տեղի է ունեցել հեղափոխություն, և ժողովուրդը բաժանվել է երկու խմբի՝ հեղափոխականներ և հակահեղափոխականներ, մեղավորներ, թշնամիներ և անմեղներ: Այս մոտեցումը լուրջ ռիսկեր է առաջացնելու պետական ինստիտուտների աշխատանքի համար, օրինականության համար, անկայուն և խաղաղ զարգացող երկրի իմիջ ունենալու համար: Կասկածները բուն են դրել նաև Ռուսաստանում հայ բիզնեսմենների մոտ: Որքան ես գիտեմ, Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել Փաշինյանի հանդիպումը գործարար համայնքի հետ, որի ընթացքում նման քննարկումներ են ընթացել: Եվ չնայած այդ ամենին՝ Հայաստանում շարունակվում է «վհուկների որսը»: Իշխանությանը թվում է, թե դա իրենց հեղինակությունը բարձրացնում է, բայց գուցե բարձրացնում է հասարակության շրջանում, հասկանալով, որ չունի ՀՀ խորհրդարանի աջակցությունը, կա վախ արտահերթ ընտրություններից, այն սցենարից, երբ իրեն երկու անգամ չընտրեն ԱԺ-ում, և այդ ամենն այլ սցենարով ընթանա՝ մեկ ուրիշին կընտրեն:
Այս մտավախություններից էլ բխում են նրա այն տարբերակները, որոնք առաջարկեց իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի օրը՝ խորհրդարանը պետք է ինքնալուծարվի, բայց ինչպե՞ս, երբ գործող իշխանությունը չունի խորհրդարանի աջակցությունը: Ես քաղաքականության մեջ եմ շատ վաղուց, նման դեպքերում խորհրդարանի ինքնալուծարմանը կարելի է հասնել վախեցնելով և այլ միջոցներով, ճնշումներով: Իսկ ինչպե՞ս Հայաստանում ստեղծված այդ մթնոլորտը կանդրադառնա աշխարհում Հայաստանի հարաբերությունների, ԼՂ-ում իրավիճակի վրա: Լինելով Հայաստանի բարեկամը՝ ես չեմ ցանկանում նման զարգացում Հայաստանում: Այդ մեթոդները չափազանց ռիսկային են:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: