«Ժողովուրդ». Անկախության տոնը նշելու համար պետբյուջեից կծախսվի մոտ 85 մլն դրամ


09:50 , 15 սեպտեմբեր, 2018

«Սեպտեմբերի 21-ին Հայաստանը կնշի Անկախության 27-ամյակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի անկախության տոնը նշելու համար ՀՀ պետական բյուջեից կծախսվի 84 մլն 775 հազար դրամ: Գումարը ծախսվելու է այդ տոնին նվիրված միջոցառումների շրջանակում բեմերի և երաժշտական, տեխնիկայի տեղադրման և սպասարկ­ման համար: Ի դեպ, տեղեկացնենք, որ գործադիր մարմինը մշակույթի նախա­րարությանը մոտ 100 մլն դրամ հատկաց­րել էր և´ 2016, և´ 2017 թվականներին անկախության հռչակման 25-րդ և 26-րդ տարեդարձերին նվիրված տոնական մի­ջոցառման կազմակերպման համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: