ՆԱՏՕ-ի ղեկավարը մեկնաբանել է Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի ձեռքբերումը


08:00 , 15 սեպտեմբեր, 2018
operativ.am-ը գրում է
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400 ռուսական զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումը:Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Ստոլտենբերգը նշել է, որ բազմիցս քննարկել է այդ հարցը Անկարայում և Վաշինգտոնում: Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի համար կարևոր է փոխգործակցությունը:

«Մենք տեսնում ենք, որ սա մարտահրավեր է՝ ուղղված մեզ բոլորիս», - հայտարարել է Ստոլտենբերգը՝ հույս հայտնելով, որ այս հարցը կկարգավորվի:

Անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման շուրջ: