ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկի հետևանքով զոհվել է 4 մարդ


06:00 , 15 սեպտեմբեր, 2018
operativ.am-ը գրում է
ԱՄՆ-ում մոլեգնող «Ֆլորենս» փոթորկի հետևանքով կա արդեն չորս զոհ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ The New York Times-ին հղումով:Պարբերականի տվյալներով՝ զոհվածները հայտնաբերվել են Համփսթեդ քաղաքում և Լենուար շրջանում:Նշվում է, որ մի կին մահացել է հոսանքահարության հետևանքով, երբ փորձել է էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումից հետո միացնել էլեկտրագեներատորը: