Մայրը ուտեստները վերածում է մուլտհերոսների, որպեսզի սովորեցնի որդուն առողջ սնվել


09:00 , 15 սեպտեմբեր, 2018

Լալե Մոհմեդին գտել է շատ յուրահատուկ մեթոդ իր որդուն առողջ սնվել սովորեցնելու համար։ Ավստրալիայի Մելբուրն քաղաքի բնակչուհին ձևավորում է սնունդը մուլտհերոսների կերպարանքով։ Իհարկե, այսպիսի գլուխգործոցներ ստեղծելը բավական ժամանակատար գործընթաց է, սակայն տաղանդավոր մայրիկի համար դա արդեն հոբբի է դարձել։