Շքեղ զբոսանավ՝ գոլֆի համար նախատեսված դաշտով, ջրաշխարհով և 17 ռեստորանով


08:00 , 15 սեպտեմբեր, 2018

Carnival Cruise Lines ընկերությունն առաջին անգամ ջուրն է իջեցրել իր արտադրած ամենամեծ զբոսանավը։ Այս հսկա նավի վրա կարող է տեղավորվել 6600 մարդ։ Բայց ամենակարևորն այն է, որ զբոսանավն ավելի քիչ վնաս է տալիս բնությանը, քան որևէ այլ զբոսանավ ամբողջ պատմության մեջ։

AIDAnova կռուիզային զբոսանավի կառուցումն արժե 1,1 մլրդ դոլար։ Զբոսանավն ունի շատ հետաքրքիր դիզայն։ Դիմացի մասում պատկերված է մեծ, կարմիր շուրթերով դեմք։ Միտքը գերմանացի նկարիչ Ֆելիքս Բյուտներինն է։

Դեմքը պատկերելու համար նրանից պահանջվել է 50լ սև, նարնջագույն, կապույտ և կարմիր ներկ։