Ահա թե ինչու պետք չէ պարտքով գումար վերցնել չինական մաֆիայից


04:00 , 15 սեպտեմբեր, 2018

Երբ նայում եք այս լուսանկարներին, առաջին բանը, որ կարող է գալ ձեր մտքին՝ «այստեղ սարսափելի բան է տեղի ունեցել»: Մի՞թե դա այդպես չէ: Բանն այն է, որ Չինաստանում տեղական ավազակախմբերից և մաֆիայից «վարկով» գումար վերցնելն ավելի հեշտ է, քան բանկից։

Սակայն գումար ստանալուց հետո այն պետք է նաև վերադարձնել։ Ցավոք, ոչ բոլորն են դա հասցնում անել ժամանակին։ Նման դեպքերում գործի են անցնում գումար ետ վերցնողները։ Այս լուսանկարում պատին գրված է «առաջին հարկ, շտապ վերադարձրու գումարը», իսկ ետևում կանգնած աղջկա ձեռքերում պարտքի ստացականն է։ Այո՛, հենց այսպես են աշխատում չինական մաֆիայի գումար ետ վերցնողները։