Volkswagen-ը հայտարարել է լեգենդար «Բզեզի» արտադրությունն ավարտելու մասին


00:20 , 15 սեպտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է

Volkswagen of America-ն (VWoA) հայտարարել է, որ դադարեցնում է Volkswagen Beetle (Բզեզ) լեգենդար մոդելի արտադրությունը:

«Երեք սերնդից հետո «Բզեզը» կորցնելը, որը թողարկվում է գրեթե յոթանասուն տարվա ընթացքում, խորը հույզեր կառաջացնի դրա հավատարիմ երկրպագուների մոտ»,-հայտարարել է VwoA-ի ղեկավար Հինրիչ Վոբեկենը՝ նշելով, թե, քանի որ ընկերությունն անցնում է ընտանիքի համար նախատեսված ավտոմեքենաների ամբողջական շարքի արտադրությանը, առայժմ Beetle մոդելի փոխարինման պլաններ չկան:

Ընկերությունը նաև նշում է, որ փակ թափքով վերջին թողարկման «Բզեզի» արժեքը 2019 թվականին կկազմի 23,045 հազար դոլար SE մոդելների և 25,995 հազար դոլար՝ SEL մոդելների համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։