Փոխվարչապետ Գրիգորյանն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ միասնական արժույթին. МИР 24


22:10 , 14 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը МИР 24 հեռուստաալիքին հայտնել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին: Մասնավորապես, առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցնել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին:

«Առանց միասնական արժութային գոտու այն արդյունքները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն լինի, եթե աշխատում են մեկ այլ միության կամ մեկ այլ երկրի արժույթով: Այս գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը պետք է ընթանա բավականին ակտիվորեն»,- Գրիգորյանին մեջբերում է ռուսական հեռուստաալիքի կայքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։