Եթե ասում են, որ զինվորներին օգտագործել են որպես վարձկաններ, գոնե թող ասեն՝ ում են մեղադրանք առաջադրում դրա համար. Քոչարյանի փաստաբան (Video)


15:50 , 14 սեպտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը, որպես քրեական գործով մեղադրյալի փաստաբան, տեղյակ չի եղել այն մատյանի մասին, որը ՀՔԾ պետը ցուցադրել է մամլո ասուլիսում։

Նշենք, որ խոսքը 2008-ի մարտի 1-ին զինվորներին որպես վարձկան օգտագործելու մասին է։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ օլիգարխների կողմից փետրվարի 23-ից մարտի 8-ը զինվորներին գումար են բաժանել, որ նրանք պաշտպանեն իրենց։

«Ես չգիտեմ, այդ մատյանը չեմ տեսել։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ այդ քրեական գործով ես պաշտպան եմ, բայց դուք՝ լրագրողներդ, ավելի շուտ եք այդ մատյանը տեսել, նոր՝ ես։ Բայց քանի որ տեսել եմ, մեկնաբանեմ՝ եթե դա հանցագործություն է և եթե ԱԱԾ ու ՀՔԾ պետերը արդեն գիտեն՝ ով է արել այդ հանցագործությունը, բա ո՞ւր են առաջադրված մեղադրանքները։ Մյուս կողմից՝  եթե դա հաստատված չէ, ինչո՞ւ են հրապարակային նման հայտարարություններ անում։ Սա ուղղակի մանիպուլյացիա է», - հայտարարեց փաստաբանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ