Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացան նոր տնօրենի ընտրությունները


16:22 , 14 սեպտեմբեր, 2018

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացան նոր տնօրենի ընտրությունները: Մրցույթին մասնակցելու համար դիմում էի ներկայացրել նաև ես՝ տնօրենի պաշտոնում կարճաժամկետ վերականգնվելը դիտելով որպես միակ հնարավորություն առանց դատական քաշքշուկների ու բախումների, օրինական կարգով աշխատանքից ազատվելու համար: Քվեարկության արդյունքում ստացա երկու ձայն, իսկ իմ նախկին դասախոս, պրոֆեսոր Հարություն Մարությանը՝ տասնմեկ: Ու թեև նման պատկերը կրկին չօգնեց ինձ օրինական կարգով աշխատանքից ազատվել, այդուհանդերձ, իմ ավագ գործընկերոջը հաջողություն եմ մաղթում դժվարին ու պատասխանատու գործում և հայտնում եմ իմ պատրաստակամությունը նրան աջակցելու համար:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին և բազում փորձություններով անցած աշխատակազմին ցանկանում եմ բեղուն աշխատանք ու նորանոր հաջողություններ: