«Wara Art Festival» ամենամյա փառատոնը՝ Ճապոնիայում


02:30 , 14 սեպտեմբեր, 2018

Աշունը Ճապոնիայում բրնձի բերքի սեզոն է: Մնացած ծղոտը («wara» ճապոներեն) գնում է անասուններին կերակրելու կամ պարարտանյութերի համար: Նիիգատայի ճապոնական պրեֆեկտուրայում գտել են ծղոտը հատուկ օգտագործելու տարբերակ՝ ամենամյա փառատոն, որը կոչվում է «Wara Art Festival»: 2008 թվականից ծղոտը օգտագործվում է որպես Ուվասեկիգատայի պուրակում ցուցադրված հսկա քանդակների պատրաստման նյութ: Այս միջոցառումը նախաձեռնել են Նիիգատայի քաղաքային զբոսաշրջային խորհրդի և Մուսաշյան արվեստի համալսարանի ուսանողները: