Գիտնականները անվանել են ապագայի զանգվածային հիվանդությունը


00:13 , 14 սեպտեմբեր, 2018

Գիտնականների միջազգային խումբը ցույց է տվել, որ ներկայիս միտումներով պայմանավորված, աշխարհի բնակչության գրեթե մեկ քառորդը 2045 թ.-ին կտառապի ավելորդ քաշի պատճառով, իսկ յուրաքանչյուր 8-րդ մարդը կունենա 2-րդ տիպի շաքարային դիաբետ: Այս մասին տեղեկացվում է EurekAlert-ի մամուլի հաղորդագրության մեջ՝ գրում է lcmedia.com.ua-ը:

Հետազոտողները պարզել են, որ ճարպակալումով տառապողների թիվը 2017թ. 14%-ից կաճի մինչև 22%՝ 2045 թվականին: Նույն ժամանակահատվածում շաքարային դիաբետի դեպքերը կաճեն 11,7%-ով, ինչը աշխարհի տարբեր առողջապահական համակարգերում կուժգնացնի ծանրաբեռնվածությունը: Գիտնականները ենթադրում են, որ նյութափոխանակության հետ կապված հիվանդությունների տարածումը կանխարգելելու համար 2045թ. ճարպակալման հիվանդությունը պետք նվազեցնել մինչև 10%: