ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Քերոլայն Քոքսին


20:20 , 13 սեպտեմբեր, 2018

Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի Պալատի անդամ Բարոնուհի Քերոլայն Քոքսին։

ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է բարոնուհի Քոքսին և  շնորհակալություն հայտնել տարիներ ի վեր ծավալած հայանպաստ գործունեության և Արցախում իրականացվող ծրագրերին աջակցելու համար։ Պաշտպանական գերատեսչուփյան ղեկավարը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը։