Լոնդոնը Սկրիպալների թունավորման մեջ կասկածվողների հետ հարցազրույցը «սուտ» է որակել


17:10 , 13 սեպտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի հետ հարցազրույցին, որոնց Լոնդոնը մեղադրում է ռուս նախկին լրտես Ալեքսանդր Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ. հայտնում է РИА Новости-ն:

Ըստ գերատեսչության ներկայացուցիչների`  Միացյալ Թագավորությունը բազմիցս դիմել է ռուսական կողմին` Սոլսբերիում կատարվածը բացատրելու խնդրանքով: «Այսօր, ինչպես տեսանք, նրանք արձագանքեցին հարցի խճճմամբ և ստով»,- ասել է աղբյուրը:

Նշենք, որ կասկածյալները հերքել են բոլոր մեղադրանքները: