Ոսկու ամենամեծ պահուստներով երկրների վարկանիշային աղյուսակը


17:20 , 13 սեպտեմբեր, 2018

2010 թվականի սկզբից համաշխարհային կենտրոնական բանկերը ոսկու վաճառողներից վերածվել են գնորդների:

Ամենից մեծ ոսկու պահուստներն ունեցող 10 ԿԲ-ների վարկանիշային աղյուսակը գրեթե անփոփոխ է մնացել վերջին տարիների: Առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է, որի պահոցներում ավելի քան 8,000 տոննա ոսկի կա:

Սակայն ամեն ԿԲ չէ, որ մաքուր գնորդ է հանդիսանում: Արդեն երկրորդ տարին է, ինչ Վենեսուելան ոսկի է վաճառում, որպեսզի փակի պարտքերը:

Համաշխարհային ոսկու խորհրդի տվյալների համաձայն՝ 2018 թվականը կարող է ևս մեկ հաստատուն տարի դառնալ «դեղին մետաղի» պահանջարկի համար: Ըստ Ոսկու համաշխարհային խորհրդի տվյալների՝ առաջին եռամսյակում ոսկու պահանջարկն աճել է 42%-ով՝ տարվա կտրվածքով:

Ստորև ներկայացնում ենք ամենամեծ ոսկու պահուստներով երկրների վարկանիշային աղյուսակը՝ աճման կարգով:

1. Հնդկաստան՝ 560.3 տոննա

2. Հոլանդիա՝ 612.5 տոննա

3. Ճապոնիա՝ 765.2 տոննա

4. Շվեյցարիա՝ 1,040.0 տոննա

5. Չինաստան՝ 1,8426 տոննա

6. Ռուսաստան՝ 1,909.8 տոննա

7. Ֆրանսիա՝ 2,436.0 տոննա

8. Իտալիա՝ 2,451.8 տոննա

9. Գերմանիա՝ 3,371.0 տոննա

10. ԱՄՆ՝ 8,133.5 տոննա