Գիտնականները խոսել են մարիխուանայի և սեքսի քանակի ու որակի միջև կապի մասին


23:45 , 13 սեպտեմբեր, 2018

Սթենֆորդի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որպեսզի պարզեն, թե ինչպես է սեքսի քանակի և որակի վրա ազդում մարիխուանան։ Վերլուծելով ավելի քան 28 հազար տղամարդկանց և 23 հազար կանանց վերաբերյալ տեղեկատվությունը՝ նրանք պարզել են, որ մարիխուանայի օգտագործումը բացասական ազդեցություն չի գործում սեռական գործառույթի վրա, այլ ընդհակառակը՝ ավելացնում է սեքսի քանակը։

Գիտնականները պարզել են, որ մարիխուանա ծխող հարցման մասնակիցները միջինում 20%-ով ավելի շատ են սեքսով զբաղվում, քան նրանք, ովքեր կանեփ չեն օգտագործում։

Հարցման արդյունքում նաև պարզվել է, որ մարիխուանան դրական է ազդում սեքսի ոչ միայն քանակի, այլև՝ որակի վրա։