1946-2014-ին Գերմանիայում հոգևոր սպասավորներն առնվազն 3700 անչափահասի են բռնաբարել


21:21 , 13 սեպտեմբեր, 2018

1946-2014-ն ընկած ժամանակահատվածում առնվազն 3.7 հազար հիմնականում անչափահաս մարդիկ կաթոլիկ հոգևոր սպասավորների կողմից սեռական բռնության են ենթարկվել: Այս մասին հաղորդում է Der Spiegel-ը:

«Զոհերի կեսից ավելին հանցագործության պահին առավելագույնը 13 տարեկան էր: Մոտավորապես յուրաքանչյուր վեցերորդ դեպքում բռնաբարության տարբեր ձևեր են կիրառվել»,- ասվում է հաղորդագրությունում:

Գործով 1.6 հազար հոգևոր սպասավոր է անցնում: Նրանց 4 տոկոսը դեռ եկեղեցում է աշխատում: