Apple-ը թողարկել է նոր iPhone XS-ն ու XS MAX-ը, որը 6,5 դյույմանոց էկրան ունի


21:00 , 13 սեպտեմբեր, 2018

Apple-ը թողարկել է իր iPhone-ների հաջորդ սերունդը, և դրա հեռախոսներից մեկը բոլոր ժամանակների ամենամեծ iPhone-ն է: Երկու նոր մոդելները կոչվում են iPhone XS և iPhone XS Max: Դրանք արտաքինով շատ նման են նախորդ iPhone-ին, սակայն իրականում երկու էական առանձնահատկություն ունեն: Նախ՝ երկու հեռախոսներն էլ առկա են ոսկեգույն տարբերակով, իսկ նախորդ տարի թողարկված iPhone-ը չուներ այդ գույնը: Եվ որ ամենակարևորն է, XS Max-ը շատ մեծ չափեր ունի: Սա ոչ միայն ամենամեծ iPhone-ն է, այլ բոլոր ժամանակների ամենամեծ բջջային հեռախոսը:

iPhone XS-ի և iPhone XS Max-ի հետ համատեղ Apple-ը թողարկել է նաև ավելի ցածր գին ու այլ չափս ունեցող բջջային, որը կոչվում է iPhone XR:

iPhone-ը վերազինվել է առավել դինամիկ էկրանով, հզոր բարձրախոսներով և Face ID-ի աշխատանքի բարձր արագությամբ: Երկու մոդելների դեպքում էլ բարձրացվել է ջրակայունությունը: Պրոցեսորը ևս արդիականացվել է. օգտագործվում է Apple-ի նորաստեղծ A12 Bionic պրոցեսորը:

Սակայն առավել մեծ աղմուկ է բարձրացել «Max» մոդելը, որը հսկայական՝ 6,5 դյույմանոց էկրան ունի: Համեմատության համար հարկ է նշել, որ iPhone 8 Plus-ի էկրանը 5,5 դյույմանոց էր, իսկ Galaxy Note 9-ինը՝ 6,4 դյույմանոց: Կարելի է ենթադրել, որ մեծ էկրաններով բջջային հեռախոսները շարունակելու են շուկան իրենց ձեռքում պահել:

Լուսանկարման համակարգում Apple-ը ներդրել է Smart HDR կոչվող նոր մեթոդը, որը շատ լուսանկարներ հավաքում ու միացնում է մեկ պատկերի մեջ: Տեսախցիկն ավտոմատ կերպով գտնում է կենտրոնական առարկան ու շաղում է հետին պատկերն այնքանով, ինչքանով ցանկանում է օգտատերը:

Հեռախոսներն ունեն ամբողջովին նոր հնարավորություն՝ երկակի SIM քարտի տեղադրում: Դրա համար պետք է օգտագործել մեկ սովորական SIM ու Apple-ի կողմից հատուկ նախատեսված eSIM համակարգ: Չինաստանում, որտեղ eSIM համակարգը թույլատրված է որոշ պատճառներով, Apple-ը կներմուծի XS MAX-ի հատուկ տարբերակ, որը երկու SIM համակարգ կունենա:

Երկու հեռախոսների լիցքավորման համակարգն է բարելավվել: XS-ը ավելացված 30 րոպե ժամանակ կունենա, իսկ XS MAX-ը՝ 1,5 ժամ:

Հեռախոսները երեք տեսակի հզորություններ ունեն՝ 64GB, 256 GB, 512GB: Վերջին տարբերակը նորություն է Apple-ի համար: