Բրազիլիայում երեք եղջյուրով մուտանտ կով է հայտնաբերվել


16:30 , 13 սեպտեմբեր, 2018

Բրազիլիայում երեք եղջյուրներով կով է հայտնաբերվել: Տարօրինակ կենդանին գրավել է ֆերմայի այցելուի ուշադրությունը: Սև սապատավոր կովի երրորդ եղջյուրն աճում էր գլխի մեջտեղից: Ուրիշ ոչ մի բանով նա չէր տարբերվում սովորական կովից և հանգիստ արածում էր:

Բազմեղջյուրությունը հազվադեպ հանդիպող անոմալիա է, որը հանդիպում է տարբեր տեսակի չորքոտանիների մոտ: Հայտնի է, որ գոյություն ունեն նույնիսկ 8 եղջյուրով կովեր: Մուտացիան ավելի հաճախ հանդիպում է ոչխարների մոտ: