Եթե կան օլիգարխներ, ովքեր գաղտնալսման տեխնիկական հնարավորություններ ունեն, ապա ովքե՞ր են նրանք (Video)


15:50 , 13 սեպտեմբեր, 2018

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման քննարկման ժամանակ առաջարկել եմ ուսումնասիրության առարկա դարձնել նաև օդում կախված ու տարիներ շարունակ շահարկված հարցը՝ կան արդյո՞ք օլիգարխներ, որ գաղտնալսման տեխնիկական հնարավորություններ ունեն: Եվ եթե կան, ովքե՞ր են նրանք:

Կարծում եմ, որ այս հարցին պետք է պետական մակարդակով գնահատական տրվի, ու խնդիրը լուծվի: Եթե կան, ովքե՞ր են: Եթե կան, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Եթե չկան, հարցը պետք է շահարկումների դաշտից հանել ու մեկընդմիշտ փակել: