15:30 , 13 սեպտեմբեր, 2018
Ֆլորիդայի (ԱՄՆ) արևմտյան ափին՝ Տամպայի ծոցում, ջրիմուռների ծաղկման պատճառով ափ են նետվում սատկած ձկներ և ծովային կենդանիներ, հայտնում է РИА Новости-ն: հղում անելով The Washington Post-ին:
Կլիրուոթերից մինչև Սանկտ Պետերբուրգ հատուկ ծառայության աշխատակիցները մաքրում են ձկներին, որոնք քայքայվելով, սարսափելի հոտ են տարածում և վախեցնում են զբոսաշրջիկներին:
Թունավոր ջրիմուռները հանգեցրել են նաև հարյուրավոր ծովային կրիաների, աֆալին դելֆինների և անգամ 8 մետրանոց կետային շնաձկան մահվան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ