Կնոջ աներեւակայելի նվերը Դավիթ Սեխպեյանի 30-ամյակին. Bravo.am


15:20 , 13 սեպտեմբեր, 2018

Bravo.am-ը գրում է.

Լոս Անջելեսում բնակվող դերասան-ամուսիններ Դավիթ Սեխպեյանն ու Նարինե Պողոսյանը 5 տարվա բացակայությունից հետո կրկին Հայաստանում են: BRAVO.am-ին Դավիթն ասել է, որ այցի գաղափարը կնոջինն է:

«Այս ուղեւորությունը կնոջս նվերն է ինձ՝ 30-ամյակիս կապակցությամբ: Լավագույն անակնկալն էր, որ կարող էր նա մատուցել: Երկու օր երջանկությունից տեղս չեմ գտնում: Որքան էլ հարուստ է բառապաշարս, միեւնույն է՝ բառերս չեն հերիքում նկարագրելու համար այն զգացողությունները, որն ունեի հայրենի հողին կրկին ոտք դնելու պահին: Հուզմունք, կարոտ, հարազատ մարդիկ. կարծես ամբողջական եմ դարձել: Ես ինձ իմ տանն եմ զգում: Մի խոսքով` ինչպես կզգա անապատում օրեր շարունակ առանց ջուր մնացած ու մեկ էլ հանկարծ աղբյուր տեսնող մարդը:)»,- անկեղծացել է դերասանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ