Չեմ կարծում, որ օլիգարխի թիկնապահի մոտ պահվող անօրինական զենքերը վարչապետի մակարդակով լուծվող խնդիրներ են


13:33 , 13 սեպտեմբեր, 2018

Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ օլիգարխի կամ պաշտոնյայի թիկնապահի մոտ պահվող անօրինական TT կամ «Մակարով» ատրճանակները վարչապետի մակարդակով լուծվող խնդիրներ են, ու դրանք բացահայտելու հրաման պետք է անձամբ երկրի վարչապետը տա։

Փաշինյանի հրամանագրից հետո դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն տարբեր աղբյուրներից եկող տեղեկությունները ցույց են տալիս, որ բերման են ենթարկվել որոշ գործարարների թիկնապահներ, որոնց մի մասը ժամեր անց ազատ են արձակվել։

Ճիշտ է, պետք է սպասենք պաշտոնական որևէ տեղեկության կամ տեսանյութի, սակայն չեմ ցանկանում մտածել, որ նույնիսկ այդ խնդրի դեմ իշխանությունը պայքարում է երկրի առաջին դեմքի մակարդակով։