Նախկին արդարդատնախարարը սովորական դեմագոգ է, ինչպես մնացած իշխանավորները


19:51 , 22 մայիս, 2013

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին արդարդատնախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով ստորագրված ընտրացուցակների հրապարակումը «հանրային վստահության վրա բացասական ազդեցություն կունենա»: Կարդալով այս տողերը՝ ես հպարտության զգացում ապրեցի, ինչպես կասեր «ՀԱ»-ի խմբագիրը, որ ապրում եմ այնպիսի երկրում, որտեղ ընտրությունների նկատմամբ առկա է հանրային վստահություն: Հետո վախով տնտղեցի ինքս ինձ՝ ես հա՞յ եմ, թե՞, ասենք, գերմանացի և կամ անգլիացի: Բայց շատ արագ հանգստացա՝ չէ, ես հայ եմ, իսկ նախկին արդարդատնախարարը՝ սովորական դեմագոգ, ինչպես մնացած իշխանավորները…