Հայկ Կյուրեղյանն այսօր ազատ կարձակվի․ ՔԿՀ-ն պարզաբանել է ՄԻՊ-ին


12:20 , 13 սեպտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ Հայկ Կյուրեղյանի վերադարձի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հարցը քննարկվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, հայտնում են ՄԻՊ-ից։

Ըստ Պաշտպանի աշխատակազմին ներկայացված պարզաբանման՝ օրենսդրորեն սահմանված կարգի համաձայն Հայկ Կյուրեղյանին երեք անգամ մեկ ամսով տրամադրվել է կարճաժամկետ մեկնում, վերջին մեկնման ժամկետը լրացել է սեպտեմբերի 10-ին: Հայկ Կյուրեղյանը հաջորդ օրը քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացրել է դիմում ևս մեկ ամսով կարճաժամկետ մեկնում տրամադրելու վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ