Մենք գիտեինք, որ Ասադը պահել է քիմիական զենքի մի մասը. Քերի


12:00 , 13 սեպտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Բարաք Օբամայի վարչակազմը գիտեր, որ Սիրիայի կառավարությունը չի վերացրել քիմիական զենքի բոլոր պաշարները: Այդ մասին Fox News հեռուստաալիքի եթերում պնդել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին. հայտնում է Росбалт-ը:

«Իրենք ասել են, որ հայտարարագրված քիմիական զենքը վերացվել է 100 տոկոսով: Դա այն էր, ինչ կարողացել էր հայտնաբերել Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը»,- նշել է նա:

Ըստ Քերիի` իրենք գիտեին, որ Ասադը պահել է մի մասը, և ԱՄՆ-ը փորձել է դրանով գնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, սակայն չի կարողացել, քանի որ Ռուսաստանն իբր սկսել է իր խաղերը: