Դանիան և Ադրբեջանը հնարավոր է որակազրկվեն


19:37 , 22 մայիս, 2013

Եվրատեսիլի այս տարվա արդյունքները կարող են վերանայվել և հաղթող ճանաչել Ուկրաինային, քանի որ հաղթող երկիր Դանիան և արծաթը նվաճած Ադրբեջանը հայտնվել են սկանդալի կենտրոնում:

Ուկրաինան կարող է հաղթող ճանաչվել, քանի որ Դանիան մեղադրվում է գրագողության մեջ: Հոլանդացի լրագրողները պարզել են, որ այդ երկիրը ներկայացնող երգն ակնհայտ նման է «К-Отик» խմբի «I Surrender» երգին:

Իսկ ահա Ադրբեջանը հայտնվել է այսպիսի խայտառակ վիճակում. լիտվացի լրագրողները բռնացրել են նրանց նախապես գնված և լիցքավորված հեռախոսներով մասսայական քվեարկելիս:

Այսպիսով, Էմիլի դե Ֆորեսթին և Ֆարիդ Մամեդովին սպառնում է որակազրկում: