Մեծ Բրիտանիայում բացվել է շների համար նախատեսված սերֆինգի դպրոց


04:00 , 13 սեպտեմբեր, 2018

Դեվոնի Սոնտոն Սենդս լողափում հեշտությամբ կարելի է տեսնել սերֆեր շների։Մ ի՛ զարմացեք, պարզապես Միշել Դարտ անունով մարզիչն անցկացնում է աշխարհում առաջին՝ շների համար նախատեսված սերֆինգի դասընթացներ։

Շներին սկզբից սովորեցնում են հավասարակշռություն պահել մարզասրահում, այնուհետև նոր բաց թողնում ջրի մեջ։ Մարզիչը վստահեցնում է, որ նման պարապմունքներն օգնում են շներին լինել կազմի մեջ և ամրապնդում են տիրոջ հետ կապը։