Դերասան Հայկ Պետրոսյանը` երկրորդ անգամ հայր դառնալու, սերիալներում չնկարահանվելու պատճառի և որպես հաղորդավար հանդես գալու մասին


00:00 , 13 սեպտեմբեր, 2018

 Life.tert.am-ը գրում է.

Դերասան Հայկ Պետրոսյանը երկրորդ անգամ հայր է դարձել: Սեպտեմբերի 3-ին ծնվել է դերասանի երկրորդ որդին: Tert.am Life-ի հետ զրույցում Հայկը պատմել է  ընտանիքի համալրման, ինչպես նաև խոսել հեռուստասերիալներում չնկարահանվելու պատճառների և որպես հաղորդավար հանդես գալու մասին:

Հայկը նշեց, որ որդին ծնվել է 3.8կգ քաշով եւ 55 սմ հասակով: Ծնողները փոքրիկին անվանակոչել են Արեգ: Երջանիկ հայրիկը ասաց, որ երեխայի անվան հարցում ինքն ու կինը՝ Անին, երկար են մտածել, իսկ վերջնական ընտրությունը կատարել է բալիկի հետ առաջին հանդիպման ժամանակ. «Փոքր-ինչ երկար ենք մտածել, որովհետև շատ տարբերակներ են եղել, բայց ես մտածում էի՝ կնայեմ երեխայի դեմքին ու մեր ընտրած անուններից որն իրեն սազի, դա էլ կդնենք: Երեխայիս ծնվելու հաջորդ օրը մոտ մեկ ժամ նայեցի նրա դեմքին ու հասկացա, որ ինքը Արեգ անունն է ունենալու»:

Թեև Հայկը երկրորդ անգամ է ճաշակում ծնողական բերկրանքը, բայց նշեց, որ նույնչափ հուզմունք ու հաճելի զգացողություններ է ապրել: «Ինչ –որ անբացատրելի զգացումով ես պարուրվում, որ ևս մեկ էակ է լույս աշխարհ գալիս, որի հանդեպ դու ունես շատ տարիների պարտավորություն և պետք է կարողանաս այդ հաճելի, շատ պատասխանատու ու լավ իմաստով ծանր բեռի տակից պատվով դուրս գալ»,-ասաց նա:

 

Հայկի ավագ որդին՝ Նարեկը արդեն 4 տարեկան է: Դերասանը նշեց, որ եղբոր ծննդին Նարեկն անհամբերությամբ է սպասել, իսկ երեխաներին հատուկ խանդի որևէ դրսևորում այս ընթացքում չի ցուցաբերել. «Մեծ տղաս շատ հանգիստ և բարի երեխա է: Իմ ու կնոջս անդադար զրույցներից նա հասկացել էր, որ փոքր եղբայր է գալու, որը դեռ ոչինչ չի հասկանում և ունենալու է իր օգնության կարիքը: Նարեկի մոտ խանդի դրսևորում դեռ չեմ նկատել, ընդհակառակը՝ նա օգնում է եղբորը օրորել, քնեցնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։