Անհիմն են այն կասկածները, թե Արտակ Զեյնալյանի կողմից քաղաքապետի պաշտոնը ստանձնելը կնպաստի Քոչարյանի վերադարձին. Արամ Սարգսյան


23:40 , 12 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անհիմն է համարում այն կասկածները, որ եթե Արտակ Զեյնալյանն ստանձնի քաղաքապետի պաշտոնը, կարագանա Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:

«Ռոբերտ Քոչարյանը չդատվելու խնդիր ունի: Եթե դուք կարծում եք, որ Արտակ Զեյնալյանի կողմից քաղաքապետի պաշտոնի ստանձնումը կխթանի այդ գործընթացը, ապա սխալվում եք: Ինչից է, որ արդարադատության նախարարի պաշտոնը վստահում եք Արտակ Զեյնալյանին, իսկ քաղաքապետի աթոռը վստահելիս վախենում եք հակահեղափոխության վտանգից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Լույս» դաշինքի՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակում ասաց Արամ Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։